Մարդիկ վրդովվել են, որ Ռեինկարնացիա խումբը մասնակցում է ՀՀԿ-ի քարոզարշավին
Չգիտես ինչու մարդիկ վրդովվել են, որ Ռեինկարնացիա խումբը մասնակցում է ՀՀԿ-ի քարոզարշավին ու խնդրել է դա չքաղաքականացնել:
Մեղադրողների ասածից հետևում է, որ այս ընտրությունները քաղաքական գործընթաց է և ով մասնակցում է դրան, քաղաքականությամբ է զբաղված:
Դա տեսակետ է, կա նաև հակառակ տեսակետը, որ ոչ մի քաղաքական գործընթաց էլ չի կատարվում, այդ դեպքում Ռեինկարնացիա խմբի կարծիքը ճիշտ է դուրս գալիս, իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում: Այսինքն զբաղված են սովորական բիզնեսով և դա իրենց անձնական գործն է:
Եթե այդ տեսակետից փորձենք դատել, որ ոչ մի քաղաքական գործընթաց էլ տեղի չի ունենում, ապա առաջանում է հարց. ընտրությունների մյուս մասնակիցները ինչո՞վ են զբաղված: Ճիշտ է` բիզնեսով: Ռեինկարնացիան էլ իրենց նման նույն գործով է զբաղված, ուղղակի ոչ թե ելույթների տեսքով` այլ երգելով:
Եկեք փորձենք երկու տեսակետներն էլ վերլուծենք:
Ինչ է նշանակում մասնակցել ընտրության: Դա նշանակում է գնալ և ընտրել կուսակցություններից որևէ մեկին և արդյունքում` ով ավելի շատ ձայն հավաքի, ձևավորում է կառավարություն:
1996-ին հաղթեց Վազգեն Մանուկյանը,
2008-ին` Լևոն Տեր-Պետրոսյանը, 2012-ին Ռաֆֆի Հովհաննիսյանը: Նրանք դարձա՞ն Նախագահ: Իհարկե ոչ: Այդ դեպքում ինչ ընտրության մասին է խոսքը:
Հայաստանում մնացել է մեկ արժեք` Փողը և ըստ այդ արժեքի Ռեինկարնացիա խումբը կատարել է իր ընտրությունը և ասում է, որ ձեր կարծիքը իրենց չի հետաքրքրում: Եթե ունեք կարծիք, ինքներդ ինքնախաբեությամբ մի զբաղվեք: Իրենք իրենց գոնե չեն խաբում, որ պայքարի մեջ են:
Գուցե Ռեինկարնացիա խումբը սխալվում է: Ո՞վ է ճիշտ, ո՞վ է սխալ, կպարզվի Ապրիլի 3-ին: Եթե ՀՀԿ-ն հաղթի ընտրություններում, իսկ մնացածները չճանաչեն այդ միջոցառումը և որպես բողոքի նշան հրաժարվեն վերցնել իրենց մանդատները ու չգնան 5 տարի Հանրապետական մեծամասնության հետ մի տարածքում ապրելու, ուրեմն Ռեինկարնացիա խումբը սխալ է:
Ստեփան Դանիելյան.ֆեյսբուք: