Թող հաղթի հայրենիքի սահմաններն ընդարձակողը
ՀՀ-ում տրված է ԱԺ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը: Ես որպես ՀՀ քաղաքացի, անմասն չեմ մնալու այս քարոզարշավին իմ տեսակետն ու կարծիքն հայտնել այս կամ այն կուսակցության, դաշինիքի, ռեյտինգային թեկնածունների մասին, սակայն ինչպես բոլորը, ես նույնպես պետք է ընտրեմ մեկին, կամ ընդհանրապես չընտրեմ, որը սխալ եմ համարում:
Ընտրություններին պետք է մասնակցել, այն մեր իրավունքն է ու մենք մեր իրավունքը պետք է օգտագործենք: Եթե հիշում եք, ես նախապես ասել էի, որ կընտրեմ այն կուսակցությանը, ում անցողիկ ցուցակներում կլինեն իմ ձևաչափերով հայրենասեր մարդիկ: Կան կուսակցություններ, որոնց ծրագրից ընդհանրապես բացակայում է հայրենասիրությունը, ուր թե մնաց հայրենասեր թեկնածուներ ունենան, կան դաշինքներ, որոնց ցուցակը գլխավորում են բացառապես պոպուլիզմով զբաղվող քաղաքական գործիչներ, ովքեր ջուր տեսնեն ձուկ են, փուլ տեսնեն մուկ են, սկզբունքով ապրողներ են:
Ես այս ողջ շիլաշփոթի մեջ տեսնում եմ երկու կուսակցության, որոնցից մեկին կարող եմ ձայն տալ: Ցավոք, երեկ հիասթափություն ապրեցի այդ կուսակցություններից մեկից, բայց դե ամեն ինչ դեռ առջևում է: Ընկերնե՛ր ջան, ամեն դեպքում մի մոռացեք, որ 2016թ. ապրիլի 2-ին, բոլորս միահամուռ կերպով զինվորագրվեցինք մի բանակում ու միահամուռ տոպկեցինք թշնամուն, չեմ ուզում, որ ուղիղ մեկ տարի անց մենք բաժանվենք բանակների ու տոպկվենք: Թող հաղթի հայրենիքի սահմաններն ընդարձակողը:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: