Նախատեսվում է ԻԻՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքը Հայաստանում
Իրանական կողմը հայտարարություն է տարածել, որ ԻԻՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Կառլուշ Կեյրուշը ցանկություն է հայտնել, որպեսզի Ուզբեկստանի դեմ խաղին նախապատրաստվելու նպատակով նախատեսվող ուսումնամարզական հավաքը անցկացվի Հայաստանում։
Ըստ իս՝ այս ամենն արտացոլումն է անցած տարվա դեկտեմբերի 10-ին ՀՀ և ԻԻՀ ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ստորագրված հուշագրի, որն իրենից ենթադրում է երկու երկրների միջև ֆուտբոլային համագործակցության մակարդակի բարձրացում և հարաբերությունների խորացում:
Ինչպես նաև չի բացառվում, որ Կեյրուշի ցանկության վրա ազդած լինի է ԻԻՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, մեր հայրենակից Անդրանիկ Թեյմուրյանը։
Ահարոն Վարդանյան. ֆեյսբուք: