Ադրբեջանում առևանգում են առաջին գիծը լուսաբանող լրագրողներին (լուսանկար)
Ադրբեջանում առևանգում են առաջին գիծը լուսաբանող, հանցավոր իշխանություններին ոչ լոյալ լրատվամիջոցների լրագրողներին։ Նպատակը՝ թաքցնել վերջին օրերին կրած կորուստների, ասկյարների բարոյահոգեբանական ցածր վիճակի և շփման գծի մոտակայքում տեղակայված բնակավայրերի բնակիչների խուճապային տրամադրության մասին տեղեկությունները։
Ադրբեջանի ընդդիմադիր լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարտի 3-ին, շփման գծից մոտ 500 մետր հեռավորության վրա գտնվող Աղդամի շրջանի Չըռաղլը գյուղի մոտակայքում, անհայտ կորել է ադրբեջանցի լրագրող Իլգար Վելիևը։
Ըստ տեղեկությունների՝ լրագրողը գյուղում ձերբակալվել է զինծառայողների կողմից և տարվել անհայտ ուղղությամբ:
Ադրբեջանի ոստիկանությունն ու պաշտպանության նախարարությունը, անհայտ կորածի հարազատներին նրա գտնվելու վայրի վերաբերյալ մինչև այժմ որև է տեղեկություն չեն հայտնել։
Արցախ Արմենիա. Ֆեյսբուք