Թուրքիայում քրդերն այս օրերին ապրում են ծանր օրեր
Թուրքիայում քրդերը այս օրերին ապրում են ծանր օրեր: Հատկապես Նուսայբինի տարածաշրջանում թուրք զինվորականների կողմից արդեն 20 օր է, որոշ դեպքերում մեկ ամիս, ինչ շրջափակման մեջ են գտնվում գյուղեր և բանավաններ:
Թուրքական զինուժը փոխել է մարտավարությունը, եթե նախկինում շրջափակման մեջ էր վերցնում խոշոր քաղաքները, նույնիսկ ամբողջությամբ նահանգները, հիմա փորձ է անում գյուղ առ գյուղ վերցնել շրջափակման մեջ և վերջնականապես մարքել դրանք PKK-ից, ինչն ասեմ դեռևս հաջողվում է:
Որպես կանոն շրջափակված գյուղերում թուրքական ռազմական ուժերը թիրախավորում են գյուղացիների գոմերը՝ մտածելով, որ դրանք պարզապես PKK-ի համար ապաստարաններ են:
Քրդերը այսօր քան երբևէ իրենց զգում են անպաշտպան, քանի որ ձերբակալվել են թերևս իրենց միակ շահերը պաշտպանող քրդամետ ժողովրդա-հանրապետական կուսակցության համանախագահները, տարածքային բաժինների ղեկավարները և ակտիվ մասսան: Ըստ թուրքական աղբյուրների, Թուրքիայում բնակվող քրդերը դիմել են Սիրիայի քրդերին օգնություն ստանալու համար:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք