Պուտինի ամերիկյան դիվիդենտները
Նախագահ Դոնալդ Թրամփը` Twitter-ի իր էջով, սկսել է «հաշիվ մաքրել» դեմոկրատ սենատորների հետ, ինչն անհարիր է ամերիկյան քաղաքական մշակույթին ու էժանացնում է նախագահի ինստիտուտը:
Երբ ամերիկացի գործիչները փոխադարձաբար մեղադրում են միմյանց` մեկմեկու «Պուտինի մարդ» համարելով, ակամայից կասկածի տակ են դնում ԱՄՆ հզորությունը և նպաստում են Պուտինի ամենակարողության կերպարի ստեղծմանը: Այ սա է, որ այս օրերին արժեզրկում է ամերիկյան քաղաքականությունը:
Քաղաքագետի հայացք. ֆեյսբուք: