Ինչ կտա «Բնակարանային հիփոթեքային վարկավորման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը
Օրերս Խորհրդարանում ընդունվեց «Բնակարանային հիփոթեքային վարկավորման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Այն հնարավորություն է տալու վերաֆինանսավորել հիփոթեքային վարկերը: Փաստացի՝ եթե վարկը ավելի քան 3 տարվա է, ապա այն փոխանցելիս սպառողը բանկին կորցրած եկամուտների դիմաց ոչ մի տուգանք չի վճարում:
Բացի դրանից՝ ամրագրվում է վարկային պայմանագրի թափանցիկության պահանջը, ինչը նշանակում է, որ բանկերը պետք է նշեն անհրաժեշտ բոլոր տոկոսները և վճարումները: Խոսքը գնում է թե՛ նվազագույն, և թե՛ իրական տոկոսադրույքի մասին:
Էկոնոմիկան թվերով. ֆեյսբուք: