Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին քննադատել է Գերմանիային և Նիդերլանդներին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ քննադատության է ենթարկել Գերմանիային և Նիդերլանդների: Բանը նրանում է, որ Գերմանիան արգել է Էրդողանին Գերամնիայում հանրային մասսայական հանդիպում ունենալ երկքաղաքացիների հետ, որտեղ պետք է քարոզեր սահմանադրական բարեփոխումները: Թուրքիայի ԱԳ նախարարը Գերմանիային մեղադրել է «PKK-ին», որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց, հանրայնորեն արտահայտվել հնարավորություն տալու, իսկ Էրդողանին, ով Թուրքիայի նախագահն է՝ ոչ:
Նշեմ, որ գերմանական հեռուստաընկերությունները պարբերաբար հարցազրույցներ են հեռարձակում «PKK»-ի ղեկավարների մասնակցությամբ, ինչն էլ միշտ առաջացնում է Թուրքիայի զայրութը:
Մևլութ Չավուշօղլուն հավաստիացրել է, որ իրենց ոչ ոք չի կարող խանգարել հանդիպելու թուրք երկքաղաքացիների հետ: Այնուհետև, նա հայտարարել է, որ Գերմանիան թող իր համար անցկացնի ժողովրդավարության դասեր:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: