Հաջորդ առարկան գուցե լինի սփյուռքագիտությունը
Դպրոցում ցեղասպանություն (առարկա) անցնելու հետ կապված կողմ և դեմ փաստարկներ կարելի է բերել՝ կախված նպատակից, դասարանից, նյութի բովանդակությունից և այլն:
Չեմ խորանում դրա մեջ, որովհետև չեմ երևակայում, թե այն երկրում ենք ապրում, որտեղ կարևոր բաներին առհասարակ ուշադրություն է դարձվում:
Պարզապես կանխազգացում ունեմ, որ հաջորդ ներմուծվող «առարկան» լինելու է սփյուռքագիտությունը:
Հ.Գ. Հանկարծ ու հանկարծ «Տրամաբանություն» չդասավանդեք դպրոցներում, վտանգավոր է՝ մտածել է սովորեցնում:
Մովսես Դեմիրճյան. ֆեյսբուք: