Մարզային այցերի վերջին ակորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Կոտայքի մարզում վարչապետ Կարեն Կարապետյանը մարզային այցերի վերջին ակորդը կհնչեցնի՝ կշրջի մարզում, հանդիպում կունենա մարզի գործարարների և ադմինիստրատիվ աշխատողների հետ: Մարզպետ Կարո Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, կզեկուցի, թե ինչ կա-չկա մարզում:
Եվ չնայած համառ լուրերին, թե Գուլոյանը հետևելու է Արարատի մարզպետ Աբրահամյանին՝ հրաժարական է տալու, սակայն այլ աղբյուրներ պնդում են, որ նա, այնուամենայնիվ, մնալու է: Ավելին՝ աշխատելու է ՀՀԿ-ի օգտին: Իսկ մարզում իրար դեմ պայքարելու են Անդրանիկ Մանուկյանի որդին՝ համատեղությամբ Ծառուկյանի մյուս փեսա Դավիթ Մանուկյանը, և Քեթրինի Միհրանի զարմիկը»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: