Սկանդալ Կոնստանդին Խաբենսկու մասնակցությամբ ֆիլմի նկարահանման ժամանակ
«Աշխարհագրագետ երկրագունդը արբել է» ֆիլմը, որը Կինոտավրի ամենասպասված ֆիլմերից է, կռվեցրել է ֆիմի ռեժիսորին և պրոդյուսերին:
Ինչպես այսօր պարզվել է՝ ֆիլմը մոնտաժվել է երկու տարբերակով , որոնցից մեկը 15 րոպե քիչ է եղել մյուսից:
Ֆիլմի կրճատված տարբերակի պրոդյուսերներ Վադիմ Գորյանովը և Լեոնիդ Լեբեդեվը մոնտաժել են շատ կարևոր հատվածներ՝ ռեժիսոր Ալեքսանդր Վելեդինսկու կարծիքով:
Վերջնական տարբերակ չմտած կադրերը անցած երեկո ներկայացվել են հանդիսատեսի դատին. ի զարմանս պրոդյուսերների՝ Կոնստանդին Խաբենսկու արվեստի երկրպագուները, ով ֆիլմի գլխավոր հերոսն է, հիացած են եղել ֆիլմից հեռացված տեսարաններից:
Որպես արդարացում պրոդյուսերները կարողացել են ասել միայն այն, որ ֆիլմի ավելի քան երկու ժամը անթույլատրելի ճոխություն է:
-Ամեն ինչ կախված է կինոթատրոնային ցանցերից. որ տարբերակը կընտրի ցանցը, այն էլ կցուցադրվի մեծ էկրաններին,- հայտարարել է պրոդյուսեր Վադիմ Գորյանովը,- ուստի շատ հավանական է, որ վարձույթի հանվեն ֆիլմի երկու տարբերակներն էլ:
-Իմ կարծիքով դա ապուշություն է,- ասել է ռեժիսոր Ալեքսանդր Վելեդինսկին: