Այսօր հանրահայտ երգչուհի Քրիստինա Ագիլերայի ծննդյան օրն է
Քրիստինա Ագիլերա (անգլերեն՝ Christina Aguilera, ծնվել է 1980 թ. դեկտեմբեր 18, Սթաթեն Այլենդ, Նյու Յորք), ամերիկացի երգչուհի-երգահան և դերասանուհի, ով նաև ունի իռլանդական և էկվադորական արմատներ։
Նա համաշխարհային հայտնիության է հասել իր դեբյուտային՝ «Christina Aguilera» ալբոմի թողարկումից հետո։
Իր երաժշտական կարիերայի ընթացքում Քրիստինան ստացել է չորս «Գրեմմի», մեկ Լատինական «Գրեմմի» և մի շարք այլ երաժշտական մրցանակներ։ Նա դարձել է տասնամյակի ամենահաջողակ երգչուհիներից մեկը, ով վաճառել է ավելի քան 42 միլիոն ալբոմներ ամբողջ աշխարհում