Երգչուհի Զառան նոր մասնագիտություն է ձեռք բերում
Վերջերս 33-ամյա երգչուհի Զառան որոշել է իրեն փորձել անսովոր ոլորտում՝ հագուստի դիզայնի: Ինչպես պարզվել է, մի քանի զգեստ, որոնցով նա ներկայացրել է նոյեմբերին Կրեմլում տեղի ունեցած մենահամերգին, անձամբ է ստեղծել: Այս մասին գրում է Starhit.ru-ն:
«Երկու զգեստ ես պատվիրեցի արտասահմանում հայտնի դիզայներ Զաք Պոզենի մոտ: Երեքը ես եմ ստեղծել ընկերուհուս՝ դիզայներ «Eliso»-ի հետ: Դրանցից մեկը մոխրագույն զգեստ է, մյուսը հունական դիցուհու ոճով սպիտակ զգեստ և երրորդը վառ կարմիր զգեստ՝ ոտքի վրա տպավորիչ կտրվածքով»,- կիսվել է երգչուհին:
Երգչուհին նշել է, որ զգեստներ ստեղծելու գործընթացը հետաքրքիր է եղել, սակայն դեռևս վաղ է սեփական հավաքածուի մասին խոսելու համար: