Պուգաչովայի կերպարանափոխման գաղտնիքը բացահայտված է
Այն հարցը, թե ինչպես է 67-ամյա Ալլա Պուգաչովային հաջողվել ընդամենը մի քանի ամսա ընթացքում այսպես կերպարանափոխվել, և թե ինչու դա տեղի չէր ունենում նախկինում, շատերին է հետաքրքրում, որովհետև երգչուհու կերպարանափոխումը պարզապես ապշեցնում է: Այս մասին գրում է Paparazzi.ru-ն:
Երբ երգչուհին վերջերս հայտնվեց «Золотой граммофон» մրցանակաբաշխությանը, ֆուրոր և որոշ հարցեր առաջացրեց հանրության շրջանում:
Պլաստիկ վիրաբույժ Դմիտրի Պոլոզովին դիմել են հենց այդ հարցերով, և բժիշկը պարզաբանել է, որ նախկինում Ալլա Պուգաչովայի մոտ «մաշկի հոգնածություն» էր նկատվում պլաստիկ վիրահատություններից և տարբեր միջամտություններից, իսկ այժմ նա իր մաշկին «հանգիստ» է տվել՝ լիովին հրաժարվելով որևէ միջամտությունից: