Սկանդալային երգչուհի Բրիթնի Սփիրսը նշում է 35-րդ տարեդարձը (լուսանկարներ)
Ամերիկացի երգչուհի և փոփ ժանրի խոշոր ներկայացուցիչ Բրիթնի Սփիրսը այսօր՝ դեկտեմբերի 2-ին, նշում է իր 35-րդ տարեդարձը: Նրա երաժշտական առաջին ալբոմը լույս է տեսել 1999 թ. հունվարին և Բրիթնիին միանգամից դարձրել է հանրաճանաչ: Հետագայում երգչուհին թողարկել է ևս 8 ալբոմ: Այս մասին հայտնում է Newinform.com-ը:
Ճանաչվածության գագաթնակետին Բրիթնի Սփիրսը հասել է 1990-ականների վերջին՝ 2000-ականների սկզբին, սակայն վերջին տարիներին աստղի հանդեպ հետաքրքրությունը զգալիորեն քչացել է: Այդ պատճառով զարմանալու ոչինչ չկա այն բանում, որ վերջին «Glory» ալբոմը, որը թողարկվել է 2016-ի օգոստոսին, չդարձավ ինչ-որ «պայթյունային» մի բան և չարդարացրեց երկրպագուների հույսերը: Այդուամենայնիվ, երգչուհին չի պատրաստվում հանձնվել և արդեն սկսել է 10-րդ ալբոմի աշխատանքները:
Բրիթնի Սփիրսը, ինչպես և շատ աստղեր, չի սահմանափակել իր գործունեությունը միայն երաժշտության ասպարեզում: Նա իրեն փորձել է նաև բիզնեսում, գրել է չորս գիրք, թողարկել է ռեալիթի-շոու և, իհարկե, նկարահանվել է գովազդներում:
Այսպես 2000-ականների սկզբին նա «Pepsi» ընկերության հետ կնքել է բազմամիլիոնանոց պայմանագիր, բացել է իր սեփական «Nyla» ռեստորանը՝ Մանհեեթթանում, ինչպես նաև պայմանագիր է ստորագրել «Elizabeth Arden» օծանելիքի ընկերության հետ: Այդ ամենի հետ միասին, Բրիթնի Սփիրսի ֆիրմային օծանելիքները ավանդաբար օգտագործվում են մեծ ճանաչվածությամբ, իսկ 2004-ին թողարկված «Curious»-ը ամենաշատ վաճառվածն է համարվում ԱՄՆ-ում: