Հնարավոր է՝ հեռացնեն Լեռա Կուդրյավցևայի ոտքը
Հնարավոր է՝ հեռացնեն հայտնի դերասանուհի և երգչուհի Լեռա Կուդրյավցևայի ոտքը: Այս մասին գրում է Paparazzi.ru-ն:
Այժմ հեռուստահաղորդավարուհին ամուսնու՝ հոկեյիստ Իգոր Մակարովի հետ Գերմանիայում է, որտեղ Մյունխենի հիվանդանոցում Իգորին պետք է վիրահատեն:
Սակայն, ինչպես այսօր պարզ դարձավ, Լեռան նույնպես որոշ ժամանակ անց նույն հիվանդանոցում կբուժվի: Պարզվում է՝ հեռուստահաղորդավարուհին ողնաշարի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, որոնց հետևանքով վիրահատության կարիք կա:
Լեռան իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել, որում նշում է, որ 8 տարի է՝ տանջվում է ողնաշարային ճողվածքի պատճառով, և որ վիրահատությունը, հավանաբար, կանցկացվի հունվար ամսին: