Արքայազն Ուիլյամը մեկնաբանել է արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգան Մարքլի հարաբերությունները
Արքայազն Ուիլյամը մեկնաբանել է արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգան Մարքլի հարաբերությունները: Այս մասին հաղորդում է People-ը:
Ավելի վաղ բրիտանական մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որի, Վիլյամը դժգոհ է «իմպուլսիվ» եղբոր կայացրած որոշման հետ` պաշտոնապես հայտարարել դերասանուհու հետ սիրավեպի մասին:
«Քեմբրիջի դուքսը լիովին հասկանում է իրավիճակի գաղտնիության անհրաժեշտությունը և աջակցում է արքայազն Հարրի` իրեն առավել մտերիմ մարդկանց աջակցելու կարիքը», - պատասխանել են Քենսինգթոնյան պալատից:
Իր հերթին աղբյուրը նշել է, որ Վիլյամը և Հարրին նման հայտարարություններով հանդես չեն գալիս առանց մինյանց հետ խոսելու, և նրանք ակտիվորեն քննարկել են Մեգան Մարքլի մասին հայտարարությունը նախքան այն հրապարակելը:
Նաև նշվում է, որ Վիլյամը մտահոգվել է, ինչպես բոլոր մնացյալները, թե ինչ է կատարվում դերասանուհու հետ (նրան խիստ քննադատել էին և վիրավորել սոցցանցերում):