Վերա Բրեժնևան գլխավորում է Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց ցանկը
Հանրահայտ «Maxim» ամսագրի ամենամյա վարկածով՝ Ռուսաստանի ամենասեքսուալ կին է ճանաչվել երգչուհի Վերա Բրեժնևան, ով արդեն չորրորդ անգամ է ճանաչվել որպես երկրի ամենագեղեցիկ կին. նա ցուցակը գլխավորել է նաև 2007, 2012 և 2015 թվականներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է դերասանուհի Նատալյա Ռուդովան, 3-րդը՝ 2013 թվականի հաղթող Իրինա Շեյքը, 4-րդ տեղում հայտնվել է դերասանուհի Աննա Հիլկևիչը, իսկ 5-րդ տեղում երգչուհի Աննա Սեդոկովան է:
Նշվում է, որ վարկանիշը կազմվել է ընթերցողների և փորձագետների քվեարկության հիման վրա: