Դասական երգչուհի Լեոնորան «Հայոց արծիվներ» ձայնասկավառակը նվիրել է ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին (տեսանյութ և լուսանկարներ)
Օրեր առաջ, Գյումրու Երիտասարդական պալատի դահլիճում տեղի է ունեցել բազմաթիվ միջազգային մրցույթներ դափնեկիր, ճանաչված օպերետային երգչուհի` Արևիկ Թանաշյանի` Լեոնորայի «Հայոց Արծիվներ» սկավառակի շնորհանդեսը: Սկավառակը, որտեղ ընգրկված է 17 հեղափոխական, հայրենասիրական և ազգային ժանրի երգեր, երգչուհին նվիրել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին:
Շնորհանդեսին ներկա են եղել ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի տղաների հարազատները, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, մշակույթի, արվեստի գործիչներ և այլ պատկան մարմիններ։
«Ինձ մեծ ցավ պատճառեց, երբ միայն Գյումրիից այդքան զոհեր ունեցանք, այդքան երիտասարդ արծիվներ կորցրեցինք: Ինքս մայր եմ, քույր, կին և չէի կարող ցավ չապրել տեղի ունեցածի համար: Քամին ինչքան էլ ուժեղ լինի՝ սարը չի շարժվի, իսկ սարը մենք ենք՝ հայ ժողովուրդը: Փա՛ռք ու պատիվ բոլոր զինվորներին, Աստված թող նրանց միշտ անփորձանք պահի»,-ասաց Լեոնորան:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում երգչուհու ամուսինը, ով նաև նրա պրոդյուսերն է, նշեց, որ մեծ պատասխանատվությամբ են աշխատել սկավառակի ստեղծման համար: Լեոնորան չնայած դասական երգչուհի լինելուն, համարձակվել է կատարել երգեր, որոնք իր երգացանկում չեն եղել, սակայն, որոնք գալիս են յուրաքանչյուր հայի հոգուց և հասնում ունկնդրի սրտին:
Լեոնորան շնորհանդեսի ժամանակ իր մակագրւթյամբ հերոսների ծնողներին, ներկաներին «Հայոց Արծիվներ» սկավառակ է նվիրել և կենդանի կատարումներով հանդես եկել: