Երգչուհի Լոլիտան ամուսնու պատճառով կորցրել է ձայնը
Երգչուհի Լոլիտան վերջերս իմացել է, որ իր սիրելի ամուսինը աղանդավոր է դարձել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երգչուհին այնքան է վախեցել այդ փաստից, որ անգամ ձայնն է կորցրել:
Լոլիտան միանգամից նկատել է, որ ամուսնու հետ ինչ-որ բան այն չէ: Նախկինում նա երգչուհուն ուղեկցել է համերգների ժամանակ, հաճելի ու վստահեցնող խոսքեր ասել, իսկ այժմ նա գրեթե մոռացել է կնոջ մասին:
«Ամուսինս աղանդավո է դարձել: Նրան արգելել են շփվել հարազատների հետ, սեքս անել, խորհուրդ են տվել զուգագուլպաներ հագնել, որպեսզի զգա իրեն առանց կոմպլեքսների: Սարսափելի է»,- ասել է Լոլիտան:
Այս իրավիճակում երգչուհին նյարդայնանալու հետևանքով գրեթե կորցրել է ձայնը: