Իգոր Նիկոլաևը Յուլյա Պրոսկուրյակովայի հետ «կրքոտ» լուսանկար է հրապարակել
Իգոր Նիկոլաևը հազվադեպ է կիսվում ընտանեկան լուսանկարներով իր հետևորդների հետ: Սակայն վերջերս կոմպոզիտորը որոշել է ցույց տալ երկրպագուներին իր կյանքից մի դրվագ և կնոջ` Յուլյա Պրոսկուրյակովայի հետ կրքոտ համբույրի լուսանկար է հրատարակել: Հաշվի առնելով, որ զույգը հազվադեպ է հրապարակավ ցուցադրում զգացմունքները, նկարը իսկապես «կրքոտ» է ստացվել:
Զույգը պատկերել է «բադեն-բադենյան» համբույր: Կարելի էր ենթադրել, որ դա սիրո դրսևորման նոր ձև է, բայց իրականում այդ անունը կապված է այն վայրի հետ, որտեղ գտնվել են սիրահարները: Վերջիններս մի քանի օր առաջ ժամանել են Գերմանիա: Լուսանկարը արվել է Բադեն-Բադեն կամրջի վրա:
Ի դեպ, հնարավոր է, որ այդ ուղևորությունը համընկնի նրանց դուստեր` Վերոնիկայի ծննդյան օրվա հետ: