Նիկոլայ Բասկովը 25 կիլոգրամանոց զգեստ է նվիրել երգչուհի Վալերիային, որն արժե 25 հազար դոլար (լուսանկարներ)
Նիկոլայ Բասկովը նվիրել է երգչուհի Վալերիային 25 կիլոգրամանոց զգեստ, որն արժե 25 հազար դոլար: Հայտնի երգիչը ներկայացնում էր Կրեմլում «Խաղ» շոուն: Նոր կերպարներ, թանկարժեք դեկորացիանոր, հիթային երգեր: Ինչպես միշտ երգչի մոտ ամեն ինչ շքեղ էր:
Ինչպես հայտնում է «Дни»-ն՝ ամենացնցող տպավորությունը թողել էր երգչուհի Վալերիայի զգեստը, որով երգչուհին ներկայացել է բեմում, հյուրի կարգավիճակով:
Երգչուհու զգեստը 25 կգ է կշռում: Այս շքեղ զգեստի ստեղծման համար ծախսվել է գրեթե 2 հազար մետր ծալքազարդ, 150 մետր սև ցանցավոր գործվածք և1 կգ բյուրեղ:
Զգեստը ստեղծել է հագուստի մոդելավորող Վլադիմիր Սերիդինը, ով աշխատել է Պուգաչովայի և Գուրչենկոյի հետ:
Մասնագետները զգեստը 25 հազար դոլար են գնահատել: