Աննա Նետրեբկոն վախեցրել է երկրպագուներին
Ռուս օպերային երգչուհի Նետրեբկոն իր օրիգինալ լուսանկարներով ինտրիգ է առաջացնում երկրպագուների մոտ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այս անգամ Instagram-ի իր էջում երգչուհին կովի կամ ավանակի գլխով լուսանկար է հրապարակել և վերնագրել է. «Աշխատանքը եռում է»:
Նրա հետևորդներն, իհարկե, հասկացել են երգչուհու հումորը, սակայն նրանց մի մասը քննադատել է երգչուհու լուսանկարը:
Իրեն քննադատողներին Նետրեբկոն պատասխանել է. «Աստված իմ, ժողովուրդ, դուք հումորի զգացում չունեք, կատակ է կատակ: Հա-հա-հա»: