Բրիթնի Սփիրսը ջնջել է իր Instagram-ը
Երգչուհի Բրիթնի Սփիրսն ապաակտիվացրել է ինստագրամյան իր օգտահաշիվն ընդամենը օրեր անց այն բանից հետո, երբ նա քննադատել է իր հորը՝ Ջեյմիին եւ մորը՝ Լինին, իր 13-ամյա խնամակալության ընթացքում «շնից վատ» վերաբերվելու համար։
2021 թվականի նոյեմբերին Բրիթնին անկախություն ձեռք բերեց եւ սկսեց բացահայտ խոսել բոլոր խնդիրների ու աբյուզի մասին, որոնց միջով ստիպված է եղել անցնել։