Հայաստանն այն 12 երկրների թվում է, որն ամենամեծ թվով սիրիացիների է ընդունել. «The Independent»
Մեկ տարի է անցել աիրիացի 3 տարեկան փախստական տղայի մահից հետո: Փոքրիկի լուսանկարը փախստականների ողբերգության խորհրդանիշը դարձավ, սակայն երկրների մեծամասնության կառավարությունները մինչև այժմ սիրիացի փախստականների խնդրին չեն ցուցաբերում անհրաժեշտ ուշադրությունը: Այս մասին գրում է Rusarminfo.ru-ն՝ հղում տալով «The Independent»-ին:
Թերթը գրում է, որ միայն 12 երկրներ են ընդունել սիրիացի փախստականներին, և այդ թվում է նաև Հայաստանը:
«Ավելի քան 10 000 սիրիացի՝ հայկական արմատներով, Թուրքիայից փախել են Հայաստան, որտեղ բարեկաներ ունեն: Փոքրիկ Հայաստանը նշանակալի թվով սիրիացիներ է ընդունել»,- գրում է թերթը:
Սիրիացիներին ընդունել են նաև Գերմանիան, Կանադան, Շվեդիան, Ֆրանսիան, Լիբանանը, Իսրայելը, ԱՄՆ-ն, Թուրքիան և այլ պետություններ:
ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնական տվյալներով՝ Հայաստանն ընդունել է 17 000 սիրիահայի: