Ում է էլթոն Ջոնը կտակելու իր կարողությունը
Երգիչ Էլթոն Ջոնմ ամբողջ ունեցվածքը չի կտակի որդիներին: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Նրա կարողությունը գնահատվում է 200մլն եվրո:
Նա դաստիարակում է երեխաներին իր ընկերոջ` Դևիդ Ֆերնիշեմի հետ միասին: Երգչի խոսքով՝ նա կթողնի որդիներին «հարգելի» չափով կարողություն, սակայն ոչ ամբողջը:
«Ահավոր է թողնել երեխաներին հարստություն: Դա փչացնում է նրանց կյանքը: Նրանք աննկարագրելի կյանք ունեն, և նորմալ երեխաներ չեն, և ես չեմ ձևացնում, որ նրանք այդպիսին են: Սակայն պետք է ունենալ գոնե պատկերացում նորմալ կյանքի մասին, հարգանք փողերի և աշխատանքի նկատմամբ»,- ասել է երգիչը:
Այժմ Ջոնը և Ֆերնիշը կազմում են իրենց կտակը: Նրանք հաստատում են, որ իրենց տղաները կունեն կարողություն «հիմնական կարիքների» համար, իսկ մնացածը՝ պետք է աշխատեն ինքնուրույն: