Գերմանիան ձմռանն օգնության շրջանակում եւս 50 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային
Գերմանիան ձմռանն օգնության շրջանակում եւս 50 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ի պատասխան Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումներին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Փարիզում դոնորների համաժողովի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Գերմանիան Սուրբ Ծնունդի նախաշեմին աշխատել է Ուկրաինային գեներատորներ, վերմակներ եւ ջեռուցման համար վառելիք մատակարարելու ուղղությամբ։ «ՌԴ նախագահը ցանկանում է կոտրել Ուկրաինայի ժողովրդին, սակայն մենք դա թույլ չենք տա»,-ասել է Բերբոքը։