Ալլա Պուգաչովան հրապարակել է օր օրի մեծացող թոռնուհու լուսանկարը
66-ամյա Ալլա Պուգաչովան միշտ էլ ձգտել է ժամանակակից երևալ, և ինչպես արդեն հայտնել ենք, նրա՝ Instagram-ում միկրոբլոգ բացելու քայլը դրա վառ ապացույցն է:
Օրերս երգչուհին Instagram-ի իր էջում հրապարակել է իր թոռնուհի Կլաուդիայի՝ Քրիստինա Օրբակայտեի դստեր լուսանկարը: Այս տարվա մարտին աղջիկը կդառնա չորս տարեկան:
«Իմ փոքրիկ հրաշքը՝ թոռնուհիս: Կլաուդիա»,- գրել է Պուգաչովան:
Երեքամյա Կլաուդիան ջերմ հարաբերություններ ունի իր մորաքրոջ և քեռու հետ: Խոսքը վերաբերում է Մաքսիմ Գալկինի և Պուգաչովայի 2-ամյա երեխաներին՝ Գարրիին և Լիզային:
«Նա պաշտում է փոքրիկներին, փորձում է դաստիարակել: Նրանք ունեն առանձին սեղան, որի շուրջ միասին ճաշում են: Նրանց մոտ լիակատար հարմարություն է տիրում»,- հայտնել է Քրիստինա Օրբակայտեն: