Սկանդալ Ջուլիա Ռոբերտսի ընտանիքում
Ինչպես հայտնի է,բարեկամներին,ի տարբերություն ընկերների,չեն ընտրում: Դերասանուհի Ջուլիա Ռոբերտսի տալը ընկերոջ հետ կռվի պատճառով կալանավորվել էր,հետո նրան տնային կալանքի էին ենթարկել:
Իր հայտնի ազգականուհու՝ Ռոբերտսի մասին նա վիրավորական խոսքեր էր հնչեցրել՝ պիտակելով դերասանուհուն «հրեշային թյուրիմացություն» արտահայտությամբ:
Ջիլ Մոդերի՝ դերասանուհու տալոջ խոսքերով՝ եթե իր եղբայրն ամուսնացած չլիներ հայտնի դերասանուհու հետ, ոչ ոք նրան չէր վարկաբեկի:Նա նշել է,որ չի սիրում բռնություն և այժմ ստիպված է պաշտպանել ինքն իրեն:Իրականում ոչ մի կռիվ չի եղել,ուղղակի զվարճացել են իր ընկեոջ հետ:
Իսկ դերասանուհին ոչ մի կերպ չի մեկնաբանել պատահարը:Նա բազում խնդիրներ ունի՝ բարդ հարաբերություններ ամուսնու հետ,երեք երեխաների դաստիարակություն,վերջերս մահացած մոր սուգը և քրոջ սարսափելի մահը:
Ջուլիա Ռոբերտսը հենց սկզբից բազում դժվարություններ ունեցավ իր ամուսնու ընտանիքի հետ շփման հարցում: