Ուկրաինայի Գլխավոր հյուպատոսությունը դադարեցրել է իր գործունեությունը ՌԴ-ում
Ուկրաինայի Գլխավոր հյուպատոսությունը, որը գտնվում է Նիժնի Նովգորոդում դադարեցրել է իր գործունեությունը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
«Համապատասխան Ուկրաինայի ԱԳՆ որոշման` Նիժնի Նովգորոդում գործող Ուկրաինայի Գլխավոր հյուպատոսությունն ավարտում է իր աշխատանքը: Հյուպատոսության հետագա հարցերով խնդրում ենք դիմել ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանատանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Փոխանցվում է, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ցանկանում է Արտաքին գործերի նախարարությունում փոփոխություններ իրականացնել: