Եռյակը մինչև հունվար-փետրվար «պաուզա» կվերցնի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Եռյակն առաջիկայում պատրաստվում է իշխանափոխության պահանջի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպել և մարզերում ու մայրաքաղաքում հասկանալ ժողովրդի իրական տրամադրությունները:
Թերևս այս նախաձեռնությամբ եռյակը ներկայացնող ուժերը «»պաուզա» կվերցնեն՝ հայտարարելով, որ ճշտումների փուլում են, բայց իրականում տեղեկություններ կան, որ ոչ իշխանականների դանդաղկոտությունը պայմանավորված է ռուսաց թագավորից «խաբրիկ մը» ստանալու սպասումներով:
Լավատեղյակները հայտնում են, որ առաջիկայում պարզ կդառնա, եռյակը նույն թափո՞վ կշարունակի սկսած գործը, թե՞ մեծ ընդմիջում կվերցնի մինչև հունվար-փետրվար՝ մինչև Մաքսային միությանը մեր անդամագրման ավարտը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: