«Ես իմ անուշը» բոլոր մասշտաբներից դուրս պաննո է
Ինչի՞ հետ համեմատես «Ես իմ անուշը»․․․ Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ, վեպ՝ նույնպես… Որովհետև իրենց ծավալով ու մոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք կյանքը պատկերում են ինչ-որ մասշտաբներով: «Ես իմ անուշը» ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է:
Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների ու փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաստված լինել»:
Հայե՛ր, գիտե՞ք, որ, ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/258831087575599/photos/a.258944524230922.1073741827.258831087575599/346840695441304/?type=1&theater