Ինձ ոչ ոք երբեք Պետդումայում հանդիպման չի հրավիրել. Ֆաբիո Կապելլո
ՌԴ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հայտնել է, որ իրեն երբեք չեն հրավիրել հանդիպման Պետդումայում: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
«Ինձ ոչ ոք չի հրավիրել: Ես շատ ուրախ կլինեի այդպիսի առաջարկ ստանալ: Հնարավոր է ես լինեի առաջին իտալացին, ով ելույթ կունենար ՌԴ Պետդումայում», - ասել է Կապելլոն:
«Երբեք չեն հրավիրել: Եղել են միայն խոսակցություններ: Ինձ շատերն են այդ մասին հարցնում: Ես ձեզ վստահեցնում եմ, եթե լիներ այդպիսի հրավեր, ես անտարակույս կնդունեի այն», - ասել է նա: