Ռուս գործարարը հպարտացել է, որ միասեռական է
Tweeter-ը հայտնել է, որ ռուս գործարար Օլեգ Տինկովը միասեռական է: «Այժմ իմ հերթն է հայտարարելու, որ ես միասեռական եմ:Ես հպարտ եմ որ այդպիսին եմ»,-ասել է ռուս գործարարը:
Տեղեկատվական աղբյուրները հայտնել են, որ գործարարը ամուսնացած է և երեք երեխա ունի: 2009-ին Տինկովը քննադատաբար է խոսել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների մասին:
Հիշեցնենք, որ նախօրեին Apple- ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը նույնպես հայտարարեց, որ ինքը միասեռական է և հարկավոր է նշել, որ հայտարարությունից հետո Apple-ի բաժնետոմսերի աճ է նկատվել:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: