Ռուսաստանը ցանկություն ունի օգնելու Ուկրաինային. Մեդվեդև
Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի գազի հետ կապված ցույց է տալիս, որ ՌԴ-ն ցանկանում է նպաստել Ուկրաինայի իրավիճակի բարելավմանը:
Նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետը: Այս մասին հատնել է ТАСС-ը:
«Ծանր աշխատանք է, սակայն մենք ցանկություն ունենք նպաստել Ուկրաինայի իրավիճակի կարգավորմանը, մասնավորապես՝ տնտեսության, որը գտնվում է ծանր վիճակում»,-ասել է Մեդվեդևը:
Ավելի վաղ վարչապետը հույս էր հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան գազի հարցով շուտափույթ համաձայնության կգան:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: