Վարչապետը կրկին հանդիպել է գործարարների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանն անցած շաբաթ նորից փակ հանդիպում է ունեցել խոշոր գործարարների, արտահանողների հետ՝ հասկանալու, թե գործերն ինչ վիճակում են: Վարչապետի հյուրերը ոգևորված են եղել, որովհետև ՌԴ-ի հետ արտահանման մի շարք «կանալներ» են նախորդ հանդիպումից հետո բացվել:
Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ նմանատիպ հանդիպման ժամանակ գործարարները դժգոհել էին, որ պատասխանատու գերատեսչություններն արտահանողներին չեն աջակցում և գործարարների հետ ակտիվ չեն աշխատում, ինչից հետո Աբրահամյանը կարգադրել էր ուսումնասիրել գերատեսչությունների և հատկապես տնտեսական բլոկի աշխատանքը:
Վերջին հանդիպումը կայացել է «տղայական» մթնոլորտում, և արտահանողներն էլի են անկեղծացել' պատմելով, թե ինչ խոչընդոտների առաջ են կանգնում արտահանման ժամանակ: Աբրահամյանը խոստացել է կարգավորել նաև ՌԴ-ի հետ կապված բոլոր խնդիրները:
Հանդիպմանը մասնակցել են նախկինում էլ վարչապետին հյուրընկալվածները։ Որոշ տեղեկություններով՝ նաև «Սպայկայի» տնօրինությունն է մասնակցել, ով գրեթե մենաշնորհային դիրք ունի որպես գյուղմթերքների փոխադրող»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: