Ուկրաինական օրակարգ
Առաջիկա մի քանի օրերին դարձյալ «տաք» է լինելու ուկրաինական թեման:Կիրակի օրն այս երկրում տեղի են ունենալու խորհդրարանական ընտրություններ, որոնք Մայդանի իրադարձություններից ու ռուս-ուկրաինական հակադրությունից հետո բաժանանար նոր գծեր կառաջացնեն Ուկրաինայի քաղաքական կյանքում:
Պայքարն արդեն չի ընթանում արևմտամետներ-ռուսամետներ՚ ավանդական հարթության մեջ ու ակնհայտ է, որ նոր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են կազմելու եվրաինտեգրացիայի կողմնակիցները:
Ընտրություններում հաղթանակ է տանելու նախագահ Պետրո Պորոշենկոյի բլոկը: Ամբողջ ինտրիգն այն է, թե արդյո՞ք այդ հաղթանակն այքան համոզիչ կլինի, որ բլոկը միայնակ որոշի վարչապետի հարցը, թե՞ նոր կոալիցիայի անհրաժեշտություն է ծագելու:
Իսկ արդեն հոկտեմբերի 29-ին Բրյուսելում կանցկացվի ՙՙգազային՚՚ բանակցությունների հերթական փուլը՝ Ռուսաստանի, Ուկիրաինայի ու Եվրամիության ներկայացուցիչների միջև:
Սուրեն Սուրենյանց. ֆեյսբուք: