Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ներողություն է ստացել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահից
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ գրավոր ներողություն է ստացել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևից:
Տարպիշչևը տուգանվել և մեկ տարի ժամկետով զրկվել է WTA-ում որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ կապված Ուիլյամս քույրերի հասցեին հնչեցված վիրավորական արտահայությունների հետ:
Բացի 1 տարվա որակազրկումից, Տարպիշչևը պետք է 25 հազար դոլար տուգանք վճարեր և հրապարակայնորեն ու անձնապես ներողություն խնդրեր Ուիլյամս քույրերից: