Սերբ ֆուտբոլիստները կզրկվեն իրենց երկրպագուների աջակցությունից սեփական հարկի տակ խաղալու ժամանակ
Այսօր «ՈւԵՖԱ»-ի կարգապահական կոմիտեն կհրապարակի որոշում, որով իր վերաբերմունքը կհայտնի «Եվրո 2016»-ում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Սերբիայի և Ալբանիայի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Հանդիպման ժամանակ տեղի են ունեցել բախումներ: Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Ալբանիայի դրոշով անօդաչու սարքը հայտնվել է խաղադաշտի վրա։
Սերբերը կզրկվեն իրենց երկրպագուների աջակցությունից սեփական հարկի տակ բոլոր խաղերի ժամանակ: