Ուկրաինան և ԱՄՆ-ն համատեղ հանձնաժողով են ձևավորել Ուկրաինայի զինված ուժերի զարգացման համար
Ուկրաինան և ԱՄՆ-ն համատեղ հանձնաժողով են ձևավորել Ուկրաինայի զինված ուժերի զարգացման, բարեփոխման շրջանակներում համագործության նպատակով: Այս մասին հաղորդում է Կիևում ԱՄՆ դեսպանատունը: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Ուկրաինայի Գլխավոր շտաբի ներկայացուցիչներն ու ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը Եվրոպայում հոկտեբերի 17-ին ստեղծել են առաջին համատեղ ուկրաինաամերիկական հանձնաժողովը Կիևում»,-ասվում է հաղորդագրության մեջ: