ՕԵԿ-ում տարաձայնություններ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցությունում տարաձայնություններ կան: Ըստ լուրերի՝ Իշխան Խաչատրյանը չի մասնակցում խմբակցության աշխատանքներին և «սառեցրել է» հարաբերությունները մյուս անդամների հետ:
Իբր Խաչատրյանի և մյուսների հարաբերություններն այն աստիճան են սրվել, որ հնարավոր է նա հրաժարվի մանդատից:
Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: