Ամերիկացի զույգը 73 տարի համատեղ ապրելուց հետո մահացել է մեկ օրվա տարբերությամբ
Ամերիկացի զույգը ամուսնական համատեղ 73 տարվա կյանքից հետո մահացել է 28 ժամ տարբերությամբ: Այս մասին հայտնել է The Independent-ը:
94-ամյա Հելեն Աուերը անցած շաբաթ մահացել է իր աթոռին նստած: Հաջորդ օրը մահացել է նրա ամուսինը՝ Ջո Աուերը, ով մահվան պահին 100 տարեկան է դարձել:
Նրանց որդին պատմել է, որ զույգը կյանքում ոչինչ չի պահանջել, բայց փոխարենը ստացել է ամեն ինչ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով The Independent-ին: