Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է համագործակցությունը Մաքսային միության շրջանակներում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսային զրույցի ժամանակ քննարկել են Մաքսային միության շրջանակներում առևտրատնտեսական ակտուալ խնդիրները»,-ասվում է Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: