Սպանվել է «ԴԱԻՇ»-ի ավելի քան 50 զինյալ
Սիրիայի օդուժը Համա նահանգի Մորեկ քաղաքում իրականացրած ավիհարվածների շնորհիվ կարողացել է ոչնչացնել «ԴԱԻՇ»-ի ավելի քան 50 զինյալի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ սիրիական ավիացիան զուգահեռ հարվածներ է հասցրել «ԴԱԻՇ»-ի դիրքերին Հալեպից արևելք:
Նշվում է, որ բացի այդ Սիրիայի կառավարական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքից հյուսիս ընկած Ալ-Հալյաբի բնակավայրը՝ շարունակելով հարձակումը քաղաքի վրա: