ՌԴ-ն ԵՄ-ի հետ չի քննարկի պատժամիջոցների մեղմացման հարցը. Չիժով
Ռուսաստանը Եվրամիության հետ չի քննարկում պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը և կարծում է, որ ԵՄ-ն չի մշակել պատժամիջոցների ռեժիմից դուրս գալու կամ ցանկալի արդյունքի բացակայման դեպքում դրանց փոփոխման ռազմավարությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը Euractive հրատարակության հարցազրույցի ժամանակ:
«Մենք չենք քննարկում պատժամիջոցները մեր եվրոպական գործընկերների հետ: Դա նրանց որոշումն է եղել, և նրանք պետք է որոշեն այդ հարցը: Ռուսաստանը նպաստում է Ուկրաինայում իրավիճակի բարելավմանը՝ չնայած պատժամիջոցներին»,-ասել է Չիժովը:
ՌԴ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչը նշել է նաև, որ չնայած կիրառվող պատժամիջոցներին՝ ռուսական տնտեսությունը սահմանափակող միջոցների պատճառով չի փլուզվի:
Այս մասին գրում է РИА Новости-ն: