Լուկաշենկոն կպատժի «պարազիտներին»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է այն գաղափարը, որ հարկավոր է հանրապետության օրենսդրություն վերադարձնել «պարազիտության» դեմ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
«Ցանկանում ենք վերադարձնել «պարազիտություն» հասկացությունը: Խնդրեմ վերադարձրեք»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Փոխանցվում է, որ Լուկաշենկոն բացի այդ հայտարարել է, որ մինչ 2015 թ. հունվարի 1-ն ամեն ինչ կանեն, որպեսզի երկրում բոլորն աշխատեն: