Չեչեն «օրենքով գող»-ի խափանման միջոցը փոխվել է (տեսանյութ)
ՌուսաստանԻնչպես հայտնի է դարձել «Прайм Крайм»-ին Ղրիմի Հանրապետության Վերաքննիչ դատարանի դատավոր՝ Տրոֆիմցովը բավարարել է ազգությամբ չեչեն «օրենքով գող» 40-ամյա Գիլանին Ալիևի,(քրեական աշխարհում առավել հայտնի է Գիլանի Սեդոյի անվամբ) փաստաբանի բողոքը:
Փոխանցվում է, որ նրա խափանման միջոցը՝ ձերբակալությունը, փոխել են երկիրը չլքելու ստորագրությամբ: Դատարանի որոշումը դժգոհություն է առաջացրել ոստիկանների մոտ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ղրիմում ՌԴ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր տնօրինության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ազգությամբ չեչեն «օրենքով գող» 40-ամյա Գիլանի Ալիևը: