Բրազիլացին այդ ցուցանիշով հանդիսանում է «Սան Պաուլուի» երկրորդ ռմբարկուն
Բրազիլիայի առաջնության 29–րդ տուրի «Սան Պաուլու» – «Բայա» հանդիպման (2:1) ժամանակ տանտերերի դարպասապահ Ռոժերիո Սենին խփել է իր կարիերայի 123–րդ գոլը։
Հանդիպման 40–րդ րոպեին 41–ամյա դարպասապահը տուգանային հարվածով գնդակը «պատ» կազմած ֆուտբոլիստների գլխավերովով ուղարկել է մրցակցի դարպասի վերին անկյունը։
Ընթացիկ մրցաշրջանում սա Սենիի խփած 8–րդ գոլն էր։ Բրազիլացին այդ ցուցանիշով հանդիսանում է «Սան Պաուլուի» երկրորդ ռմբարկուն։ Նրանից շատ աչքի է ընկել միայն Ալեշանդրո Պատոն:
Ֆուտբոլային հասարակություն. ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/249133601921862/photos/a.249266421908580.1073741827.249133601921862/332624540239434/?type=1