Փորձագետը՝ ԵՏՄ անդամակցությունից բխող գնաճի պատճառների մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն անդրադարձավ նաև Հայաստանին սպասվող գնաճի պատճառներին:
Ըստ բանախոսի՝ դրանք երկու պատճառով կլինեն.
1-ին, որ Հայաստանը կխախտի իր բոլոր միջազգային պայմանավորվածությունները այլ երկրների հետ, իսկ 2-րդ պատճառը հանդիսանում են Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցները:
«Այն պատժամիջոցները, որոնք կիրառվելու են Ռուսաստանի նկատմամբ, չի բացառվում, որ կկիրառվեն նաև Հայաստանի նկատմամբ: Այս մասին անգամ չեն ժխտում ՀՀ կառավարության անդամները»,-նշեց փորձագետը:
Բանախոսը նկատեց, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները զրկում են վերջինիս երկարատև և խոշոր վարկերի տրամադրումից: Այդ նույն բանկերն այստեղ ևս ունեն մասնաճյուղեր, ինչն ըստ բանախոսի` չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա:
Վարդուհի Ստեփանյան