Հետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է ՀՀ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1978 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 20-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: